ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նետաձգության միջազգային ֆեդերացիան մայիսին անցկացնելու է հեռավար  մրցաշար

Նետաձգության միջազգային ֆեդերացիան մայիսին անցկացնելու է հեռավար մրցաշար

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մարզական օրացույցում առաջացած դատարկությունը լրացնելու համար, նետաձգության միջազգային ֆեդերացիան, մայիսին անցկացնելու է հեռավար  մրցաշար։

Առաջին միջոցառմանը  կհրավիրվի ութ նետաձիգ` չորսական  տղամարդ և կին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Ըստ աղբյուրի, հաղթողը կստանա 1000, իսկ մրցանակակիրները՝500-ական  շվեյցարական ֆրանկ։

Մրցումները նկարահանվելու են բջջային հեռախոսների միջոցով։

Ուղիղ եթերը հասանելի կլինի ֆեդերացիայի հարթակներում՝ YouTube ալիքով և Facebook-ի էջով։

Մրցաշարին կարող են մասնակցել այն նետաձիգները, ովքեր կպահպանեն առողջապահական կանոնները և կլինեն սոցիալական ապահով  վայրում։

  • Կիսվել: