շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունում տուժել է Եվրոպան. Շրյոդեր

Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունում տուժել է Եվրոպան. Շրյոդեր

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հետևանքով Կիևից հետո երկրորդ գլխավոր տուժողը դարձել է Եվրոպան։ ՌԴ-ի հետ էներգետիկ համագործակցության դադարեցումը հանգեցրել է ինչպես Գերմանիայի, այնպես էլ ողջ Եվրոպայի բարեկեցության կորստի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։

Շվեյցարական Weltwoche պարբերականին տված հարցազրույցում հաղորդավար Ռոժեր Քեպպելը նշել է, որ հաշվի առնելով այն կապերը, որոնք Գերմանիան և Եվրոպան ուներ էներգետիկ ոլորտում, հակամարտության ընթացքում հենց Եվրոպան է Կիևից հետո ամենամեծ կորուստները կրել։

«Այդպես էլ կա... Էներգետիկ համագործակցության դադարեցումը, որը հաջողությամբ գործել էր ավելի քան 50 տարի, անկասկած, հանգեցրել է բարեկեցության կորստի՝ ընդ որում՝ ոչ միայն Գերմանիայում, այլև ամբողջ Եվրոպայում»,- հայտարարել է Շրյոդերը։

Ուկրաինական ճգնաժամի սկզբից և արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո ԵՄ-ն կտրուկ կրճատել է ռուսական խողովակաշարային էներգակիրների ներմուծումը և մեծացրել սեփական կախվածությունը ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարումներից։ Եվրամիությունը որոշում է ընդունել նաև ռուսական էներգակիրներից հետագայում փուլային և վերջնական հրաժարվելու մասին։

  • Կիսվել: