երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Մրցույթ՝ կինոյի ոլորտի անկախ մասնագետների տվյալների բաց շտեմարանը համալրելու նպատակով

Մրցույթ՝ կինոյի ոլորտի անկախ մասնագետների տվյալների բաց շտեմարանը համալրելու նպատակով

ԿԳՄՍՆ Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է բաց կանչ՝ անկախ մասնագետների տվյալների բաց շտեմարանի համալրման և մրցույթին ներկայացված հայտերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի ձևավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Կինեմատոգրաֆիայի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթներին մասնակցող հայտերը գնահատող փորձագիտական հանձնախմբի անդամ կարող են ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն միավորներ հավաքած մասնագետներից (այդ թվում` օտարերկրյա) այն թեկնածուները, որոնք ունեն՝

1․ կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ և արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն,

կամ

2․ ստացել են կինոփառատոնի մրցանակ և բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկին՝

1) կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ,

2) համատեղ արտադրություն իրականացնելու փորձ,

3) համատեղ արտադրության որևէ ծրագրի՝ պաշտոնական ընտրությունն անցած մասնակից։

Լիազորված պետական մարմնի չափանիշները սահմանված են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանով:

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող անկախ մասնագետները պետք է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկեն ինքնակենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները՝ կցելով լուսանկար, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, նշելով հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե: Ուղարկվող նամակի «Թեմա» դաշտում անհրաժեշտ է նշել՝ «Բաց շտեմարանում ընդգրկվելու հայտ»: 

Անկախ մասնագետների հայտերի ընդունման վերջնաժամկետ չի սահմանվում:

  • Կիսվել: