երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով

Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են  մինչև 2026թ. հուլիսի 22-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ն և 14:30-ից 17:30-ը: 

Մրցույթն անցկացվելու է 2026 թվականի սեպտեմբերից հետո ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում:

Մրցույթին մասնակցելու պայմաններին, ժամկետներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

  • Կիսվել: