շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Ելակետային տվյալների ճշգրտության և հետևանքների ամրագրման համար կգործարկվի վերահսկողության նոր թվային համակարգ

Ելակետային տվյալների ճշգրտության և հետևանքների ամրագրման համար կգործարկվի վերահսկողության նոր թվային համակարգ

Հայաստանում լուրջ խնդիր կա ելակետային տվյալների ճշգրտության և հետևանքների ամրագրման հարցում։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում ընթացող Mining Armenia Forum 2026 համաժողովի ժամանակ հայտարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ հանքարդյունաբերությունը բարձր ռիսկային ոլորտ է, և դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի համարժեք։ 

Մարտիրոսյանի խոսքով՝ սովորաբար ռիսկային իրավիճակները բացահայտվում են միայն տնտեսվարող սուբյեկտներ այցելելիս։ Նման խնդիրները լուծելու համար նախաձեռնել ենք վերահսկողության թվային համակարգի ստեղծումը։

«Առցանց եղանակով կհավաքագրվեն մշտադիտարկման բոլոր տվյալները, և հենց դրանց վերլուծության հիման վրա էլ կկայացվեն որոշումները։ Համակարգը նախատեսում ենք գործարկել 2029 թվականի հունվարից»,- նշել է նա։

 

  • Կիսվել: