Կան սահմաններ, որոնք անցնել չի կարելի․ Մոուրինյուն արձագանքել է Տեբասի սկանդալային խոսքերին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կոշտ է արձագանքել Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի սկանդալային հայտարարությանը։
«Տեբասի խոսքե՞րը։ Խնդրում եմ, մի՛ հարցրեք այդ մասին, չեմ ցանկանում խոսել այդ թեմայով։ Կան սահմաններ, և կան իրական սահմանագծեր։ Միակ հնարավոր արդարացումը կլիներ այն, եթե սա կլինիկական դեպք լիներ, հակառակ պարագայում՝ ոչ մի արդարացում չկա։
Մադրիդիստներն օրեցօր ավելի լավ են հասկանում, թե ինչի հետ է բախվում «Ռեալը»։ Հաշվի առնելով առաջնության հեղինակությունն արտերկրում և այն փաստը, որ Իսպանիան աշխարհի գործող չեմպիոնն է, ավելի լավ կլինի փորձել այս ամենը պահել երկրի ներսում և թույլ չտալ, որ այն դուրս գա սահմաններից»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ավելի վաղ Տեբասը նշել էր, թե «արքայական» ակումբի պաշտոնական հեռուստաընկերությունը կիրառում է քարոզչական այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք ժամանակին օգտագործել է նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Լա լիգայի ղեկավարն այդ խոսքերի համար կարող է պատժամիջոցների ենթարկվել։



