շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Միքայել Պողոսյան. Ուրախ եմ, որ հաղթել ենք

Միքայել Պողոսյան. Ուրախ եմ, որ հաղթել ենք

Հայաստանի բասկտեբոլի Սուպերգավաթի խաղում «Ուրարտուն» 84։75 հաշվով առավելության հասավ «Արագածի» նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Խաղից հետո «Ուրարտուի» գլխավո մարզիչ Միքայել Պողոսյանը մեկնաբանեց հանդիպումը.

«Առաջին քառորդից հետո սպասում էի, որ խաղը նույն ձևով կշարունակվի, բայց երկրորդ քառորդում «Արագածը» ցույց տվեց, որ թույլ թիմ չէ։ 3-րդ և 4-րդ քառորդում պաշտպանությունում ստացվեց մեր խաղը, մենք որոշակի կերպով փոխել էինք այն, ինչն էլ իր հերթին փոխեց խաղի ընթացքը։ Ուրախ եմ, որ հաղթել ենք, ուրիշ բան խաղերից չենք սպասում»,- խոսքը եզրափակեց նա։

 

  • Կիսվել: