Մեսսին կմասնակցի՞ ԱԱ-2026-ին․ մեկնաբանում է Արգենտինայի ընտրանու գլխավոր մարզիչը
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հաստատել է, որ թիմի վետերան Լիոնել Մեսսին ցանկանում է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, գրում է armsport.am-ը:
Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Մրցաշարի ընթացքում Մեսսին կդառնա 39 տարեկան:
«Մեսսին ցանկություն ունի խաղալ, և նրա թիմակիցները նույնպես դա ցանկանում են: Սակայն մի մոռացեք, որ մրցաշարից առաջ դեռ շատ ժամանակ կա: Մենք պետք է քայլ առ քայլ գնանք և ստուգենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի վիճակը: Մեսսին մեր թիմի ամենախելացի խաղացողն է: Նա ամեն ինչ հասկանում է», — Սկալոնիի խոսքերը փոխանցում է AlbicelesteTalk-ը սոցիալական ցանցերում:
Անցած մրցաշրջանում 37-ամյա Մեսսին «Ինտեր Մայամի» ակումբում անցկացրել է 22 խաղ՝ խփելով 21 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: