ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Կոչ եմ անում բոլոր ֆուտբոլասերներին գալ մարզադաշտ. Սանդրո Պերկովիչ

Կոչ եմ անում բոլոր ֆուտբոլասերներին գալ մարզադաշտ. Սանդրո Պերկովիչ

Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մոլդովական «Զիմբրուի» հետ գրանցված արտագնա ոչ-ոքին (1:1)։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

«Կարող եմ ասել, որ սա մրցաշրջանի դասական առաջին հանդիպում էր։ Գիտեինք, որ «Զիմբրուն» լավ թիմ է, ունի և՛ փորձ, և՛ բարձր որակ։ Մենք տեխնիկական շատ պարզ սխալներ թույլ տվեցինք, բայց, կարծում եմ, ընդհանուր առմամբ վերահսկում էինք խաղը։ Մենք հարյուր տոկոսանոց հնարավորություն ունեինք հաշիվը բացելու, սակայն դրա փոխարեն շատ կոպիտ սխալ թույլ տվեցինք, և նրանք առաջ անցան հաշվի մեջ։ Բարեբախտաբար, խաղի ավարտից առաջ կարողացանք գոլ խփել։ Այսօր նաև շատ անկյունայիններ իրացրինք՝ մոտավորապես տասը»,- նշել է Պերկովիչը։

Խոսելով թիմի խաղային խնդիրների և առաջիկա անելիքների մասին՝ մարզիչն ընդգծել է․

«Գրոհների եզրափակիչ փուլում մի փոքր խնդիրներ ունեինք, և կարծում եմ՝ դա ավելի շատ կապված էր մեր կրեատիվության պակասի ու որոշումներ կայացնելիս ոչ բավարար խիզախ լինելու հետ։ Նման դեպքերում մենք պետք է ավելի շատ ռիսկի դիմենք և կարողանանք հարցը լուծել անհատական պայքարներում։ Ցավոք, այսօր չկարողացանք դա անել, բայց ունեցանք գոլ խփելու մի քանի մաքուր հնարավորություն։ Չնայած թերություններին՝ գոհ եմ նրանից, թե ինչպես էինք վերահսկում խաղը և որքան հաճախ էինք փորձում գրոհել։ Եզրափակիչ փուլում առկա խնդիրներն այնպիսին են, որ հաստատ կարող ենք բարելավել։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր այն երկրպագուներին, ովքեր այսօր եկել էին մարզադաշտ, ինչպես նաև կոչ եմ անում «Նոայի» բոլոր աջակիցներին և ֆուտբոլասեր հայերին հաջորդ շաբաթ գալ մարզադաշտ՝ մեզ էներգիա փոխանցելու համար»։

Հիշեցնենք, որ «Նոա» — «Զիմբրու» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին։

  • Կիսվել: