հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 6 շախմատիստներ են

 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը:

Մրցաշարի երրորդ տուրից հետո առաջատարները 3-ական միավորով 6 շախմատիստներ են, որոնցից 5-ը Հայաստանի ներկայացուցիչներ են, իսկ մեկը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս շախմատիստ է:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։ 13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

 

  • Կիսվել: