հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականների Հայաստան-Վրաստան հանդիպումները չեղարկվել են

Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականների Հայաստան-Վրաստան հանդիպումները չեղարկվել են

Փետրվարի 17-ին և 20-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղեր պետք է անցկացներ Վրաստանի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

Կանանց Վրաստանի ազգային հավաքականում կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի պատճառով թիմը չի ժամանի Հայաստան, և ընկերական խաղերը չեղարկվել են։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապես հրապարակված ծրագրով կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

  • Կիսվել: