ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինն ունի նոր թիմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթինը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիմմա» ակումբում։

Մարալ Արթինը Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թ. սեպտեմբերի 16-ին։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Հոֆենհայմ»-ի ու «Բավարիա»-ի  երիտասարդական թիմերում, ինչպես նաև «Բավարիա II»-ում, «Ֆրանկֆուրտ II»-ում, «Ալաշկերտ»-ում, «Ռայո Վալյեկանո»-ում և այլն։

  • Կիսվել: