երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը խմբային փուլում գրավեց երկրորդ տեղը և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը խմբային փուլում գրավեց երկրորդ տեղը և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում։ Խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Հայաստանի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, գրում է Armsport-ը։ 

 
 

Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 53-62 հաշվով պարտվել է Ալբանիայի ընտրանուն, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր, ով վաստակեց 23 միավոր։ Նա ունի նաև 8 անդրադարձ և 2 արդյունավետ փոխանցում։

Կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին։ Հայաստանի հավաքականի մրցակիցը Մալթայի ընտրանին է։

  • Կիսվել: