հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ16 հավաքականը հաղթեց Ալբանիային

Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ16 հավաքականը հաղթեց Ալբանիային

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

 Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 67:41 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ, փոխանցում է armsport-ը:
 
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:
 
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 16-ին` մրցելով Մալթայի հետ:

  • Կիսվել: