հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը հետաձգվել է

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը հետաձգվել է

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը հետաձգվել է մինչև 2022 թվականը, տեղեկանում ենք Լողի միջազգային ֆեդերացիայի կայքից:

Տեղափոխման մասին որոշումն ընդունվել է, քանի որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են մինչև 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Ջրային մարզաձևերի ռաջնությունը պետք է անցկացվեր 2021 թվականի հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը, այդ օրերին, սակայն, մարզական երկու խոշոր իրադարձությունների համատեղումը հնարավոր չէ:

Այսպիսով, աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի մայիսի 13-ից 29-ը՝ Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում:

  • Կիսվել: