ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի 53-րդ համահայկական խաղերը շարունակվում են (լուսանկարներ)

Իրանի 53-րդ համահայկական խաղերը շարունակվում են (լուսանկարներ)

Սեպտեմբերի 7-ին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցավ Իրանի 53-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կշարունակվի արաջիկա օրերին, գրում է parstoday.com-ը:

Իրանի 53-րդ համահայկական խաղերը նվիրված են «Արարատ»-ի ֆուտբոլի 66-ամյակին:

Այնուհետև, մեկնարկեց Իրանի 53-րդ համահայկական խաղերի մարզիկ-մարզիկուհիների մուտքն ու խաղերի շքերթը: Այս տարի համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև, այդ թվում՝ ֆուտբոլ, ֆուտսալ, բասկետբոլ, սթրիթբալ 3x3, թենիս, ճատրակ, սեղանի թենիս և վոլեյբոլ: Առաջին անգամ ներառվել է նաև՝ FIFA-ի մարզաձևը:

Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի անդամ Մեհրդադ Ղարդաշիը բարձր է գնահատել խաղերի կազմակերպումը եւ շնորհավորել է բոլոր մասնակիցներին եւ պատասխանատուներին խաղերի կայացման կապակցությամբ: Նա ընդգծել է, որ այս քայլով մեր երկրում հնարավոր է դառնում խթանել, ինչպես օլիմիպիական մարզաձևերի, այնպես էլ մասսայական սպորտի զարգացումը:

 

  • Կիսվել: