երկուշաբթի, մայիս 29
29 / 5 / 2023
Հունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը

Հունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը

Հունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը։

 

«Սրտանց շնորհավորում ենք 30 տարիների ընթացքում ՀՖՖ-ի հետ առնչություն ունեցած բոլոր մարդկանց, նախկին և ներկա աշխատակիցներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին և շահառուներին այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ։ Բոլոր ֆուտբոլասերներին մաղթում ենք բազմաթիվ հաղթանակներ և վառ ֆուտբոլային պահեր։

30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասին կհայտնենք լրացուցիչ։

Մինչ այդ ներկայացնում ենք ՀՖՖ տարբերանշանի վերաբրենդավորված տարբերակը, որը կօգտագործվի ամբողջ տարվա ընթացքում կայանալիք միջոցառումների և մեդիա ակտիվությունների շրջանակում»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: