հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՖՖ նախագահը Վայքում ծանոթացել է «Արևիկ» մարզադաշտի շինարարական աշխատանքներին

ՀՖՖ նախագահը Վայքում ծանոթացել է «Արևիկ» մարզադաշտի շինարարական աշխատանքներին

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանն աշխատանքային այց են կատարել Վայք, որտեղ ծանոթացել են «Արևիկ» մարզադաշտի շինարարական աշխատանքների ավարտական փուլին, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժնից:

ՀՖՖ ղեկավար կազմը նաև հանդիպել է «Նորավանք ՖԱ»-ի ղեկավարության հետ։ Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես նախատեսված է, արդեն հոկտեմբերին «Նորավանք ՖԱ»-ն կարող է Հայաստանի Պրեմիեր լիգայի տնային հանդիպումներն անցկացնել Վայքի «Արևիկ» մարզադաշտում։

  • Կիսվել: