կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՖՖ-ն որակազրկել է Հայաստանի հավաքականի ներկա և նախկին ֆուտբոլիստներին

ՀՖՖ-ն որակազրկել է Հայաստանի հավաքականի ներկա և նախկին ֆուտբոլիստներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այն հիմնականում վերաբերվել է Պրեմիեր լիգայի «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպին:

Կարգապահական կոմիտեն հաստատված է համարել  «Արարատ-Արմենիա» թիմի ֆուտբոլիստներ Յուսուֆ Օտուբանջո Օլայտանի, Խուլիո Բուենո Խոսե Ժունիորի և Բարբոսա Գոնսալես Դիեգո Մարտինիի կողմից թույ տված կարգապահական խախտումները:

Ղեկավարվելով  ՀՖՖ  Կանոնակարգով, առաջին երկուսը որակազրկվել են մեկական, իսկ վերջինը` 2  խաղով: «Արարատ-Արմենիա»  ՖԱ  ԲԲԸ ակումբն ընդհանուր հաշվարկով տուգանվել է 150 հազար դրամով:

«Փյունիկի» ֆուտբոլիստներն ավելի խիստ պատիժների են արժանացել: Էրիկ Վարդանյանը, որը Հայաստանի հավաքականի անդամ է, որակազրկվել է 5 խաղով: Իսկ ահա մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման Հովհաննիսյանը և Գևորգ Ղազարյանը բաց կթողնեն համապատասխանաբար 5 և 3 հանդիպում: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ընդհանուր առմամբ տուգանվել է 700 հազար դրամով:

  • Կիսվել: