չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՖՖ մրցավարները Ռուսաստանում ուսումնամարզական հավաք կանցկացնեն

ՀՖՖ մրցավարները Ռուսաստանում ուսումնամարզական հավաք կանցկացնեն

ՀՖՖ մրցավարները շաբաթական 3 անգամֆիզպատրաստության մարզումներ են անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլիակադեմիայում։ Մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Մարզումների ավարտից հետո ՀՖՖ մրցավարները փետրվարի 1-ից 12-ը, Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնեն ռուսական Կրիմսկ քաղաքում, որին կմասնակցեն 35 մրցավար և 5 հրահանգիչ:

Հավաքի ընթացքում կդասախոսեն հատուկ հրավիրված մասնագետներ՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ ԱլանՍնոդին (Հյուսիսային Իռլանդիա) և ՖԻՖԱ-ի ֆիզպատրաստության հրահանգիչ Գժեգոժ Կժոսեկը(Լեհաստան)։

  • Կիսվել: