հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչներն այցելել են Արարատի մարզ

ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչներն այցելել են Արարատի մարզ

Մեկնարկել են «Ֆուտբոլը դրպոցներում» կրթական ծրագրի և «Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ» ծրագրի շրջանակներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները հանրակրթական դպրոցներում:

ՀՖՖ-ն վերապատրաստման դասընթացներ է անցկացնելու ՀՀ բոլոր մարզերում՝ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր մարզի ծրագրում ընդգրկվել է քսանական դպրոց:

Ծրագրին մանսակցած դպրոցները ՀՖՖ-ի կողմից ստանում են ֆուտբոլային մարզագույք, իսկ ուսուցիչները՝ ՀՖՖ/ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի առաջնորդների հավաստագրեր: Ծրագրի մեկնարկն Արարատի մարզի Շահումյան համայնքում էր:

 

  • Կիսվել: