հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախնական հայտը Եվրոպայի առաջնության համար

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախնական հայտը Եվրոպայի առաջնության համար

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից առաջ հավաքականները ներկայացրել են ընտրանիների նախնական կազմերը:

Նախնական հայտով թիմում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ-ից բարձր)։

Կանանց ընտրանու հայտացուցակում են  Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունը կկայանա մայիսի 28-ից հունիսի 5-ը:

  • Կիսվել: