ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիային

Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիային

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին աշխարհի առաջնության 4-րդ տուրում հաղթանակ է տոնել:

Իսպանիայում ընթացող աշխարհի առաջնության 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավոր թիմը մրցեց հենց Իսպանիայի հետ և առավելության հասավ 3,5-0,5 հաշվով: Միայն Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը, ԱննաՍարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Այժմ Հայաստան ընտրանին A ենթախմբում երկրորդն է: Վերջին` 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ, որն էլ առաջատարն է:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվիԻսպանիայիՍիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին:Մասնակիցներըմրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալներիհամար: 

  • Կիսվել: