հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 և Ուկրաինայի Մ-21 թիմերի հանդիպումը կկայանա Արմավիրում

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 և Ուկրաինայի Մ-21 թիմերի հանդիպումը կկայանա Արմավիրում

Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 24-ին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման H խմբի տասներորդ մրցափուլի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։

Հանդիպումը կկայանա Արմավիր քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը կայացել էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ մեր ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի հասակակիցներին։

  • Կիսվել: