ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի լոգոյի հարցը վաղուց պարզաբանված, սպառված և լուծված խնդիր է

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի լոգոյի հարցը վաղուց պարզաբանված, սպառված և լուծված խնդիր է

ՀՖՖ նախկին գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի լոգոյի հարցն։ Նա, մասնավորապես, գրել է․

Վերջերս ինչ-որ անհասկանալի և հասարակությանն անհայտ պատգամավոր, փորձել է շահարկել մի հարց, որը վաղուց և ժամանակին հանրության լայն շրջանակների համար այլևս պարզաբանված է, իսկ թեման՝ սպառված:

Հիշեցնեմ, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի լոգոն մրցույթի արդյունքում փոխվել էր և թյուրիմացաբար, առանց որևէ միտումի նրանից դուրս էր մնացել Արարատ լեռան պատկերը: Լոգոյի փոփոխությունը համընկավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումներից մեկի(ընգծում եմ՝ միայն մեկի) հետ:
Արձագանքելով հանրության քննադատությանը՝ այդ ժամանակ ֆեդերացիայի ղեկավարությունը արագ վերականգնեց նախկին լոգոն, իսկ ֆեդերացիայի նախագահը պաշտոնապես և հրապարակայնորեն ներողություն խնդրեց այդ թյուրիմացության համար:

Որպես ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն այսքանը հիշեցնում եմ, որպեսզի անհասկանալի ծագում և գործունեություն ծավալող ոմանք այլևս չփորձեն իրենց կեղտոտ քաղաքական խաղերի մեջ ներառել և շահարկել վաղուց պարզաբանված, սպառված և լուծված խնդիրը:

  • Կիսվել: