շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հաջորդ տարի կգործարկվի VAR համակարգը

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հաջորդ տարի կգործարկվի VAR համակարգը

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում 2022 թվականից կներդրվի VAR համակարգը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
 

«Մենք ձգտում ենք առաջնությունն ավելի գրավիչ դարձնել: Շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ և հիմա էլ վերապատրաստման դասընթացներ են գնում: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք VAR համակարգ կունենանք առաջնության բոլոր խաղերում»,-շեշտեց Մելիքբեկյանը:

Վերջինիս խոսքով` այս կերպ ներքին առաջնությունն ավելի լավ կդառնա, ինչպես նաև կբարձրացնի վստահության մակարդակը:

  • Կիսվել: