երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի բռնցքամարտիկները հաղթահարեցին ԵԱ առաջին արգելքը

Հայաստանի բռնցքամարտիկները հաղթահարեցին ԵԱ առաջին արգելքը

Սոֆիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնության մրցումային 2-րդ օրը Հայաստանի բռնցքամարտիկներն առաջին հաղթանակները տարան մրցաշարում:

Որակավորման առաջին արգելքը վստահ հաղթահարեցին Էրիկ Իսրայելյանը (60 կգ քաշային կարգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) և Աղվան Ալեքսանյանը (86 կգ):Առաջինը նոկաուտի ենթարկեց իր մրցակցին, իսկ մյուս երկուսը առավելության հասան միավորներով:

Իսկ ահա Թումաս Թումասյանը (48 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92 կգ) պարտություն կրեցին առաջին մենամարտում և լքեցին առաջնությունը:

Այսօր ռինգ կմտնեն մեր ևս 5 մարզիկներ` Արեն Ասլամազյանը (51 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ)։ Վերջինը մենամարտելու է թուրք Գոքթուրք Էրսունգուրի հետ։

a1+boks 3.jpg (223 KB)

a1+boks 2.jpg (230 KB)

  • Կիսվել: