հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է սկսել

Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է սկսել

Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը մեծաքանակ թիմով՝ 27 մարզիկով, ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է Ֆեդերացիան:

Այս հավաքով Կարեն Աղամալյանի գլխավորած ընտրանին սկսել է նախապատրաստվել մայիսի 21-ից 31-ը Երևանումկայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Նրանք պատրաստվում են նաևԽորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Երիտասարդական ստուգատեսին պատրաստվող մարզիկներից ոմանք փետրվարի 14-ից 19-ը Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Միջազգային մրցաշարի կմասնակցի նաևկանանց հավաքականը: Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեր ընտրանին փետրվարի 19-ից28-ը հանդես կգա Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարում:

 

  • Կիսվել: