ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին

Հայաստանի 6 օլիմպիական կմասնակցի Պեկին-2022-ին

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան  ՀԱՕԿ-ին   տեղեկացրել  է  Պեկինի ձմեռային  օլիմպիական խաղերին Հայաստանի  չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան  միավորների  շնորհիվ  տեղ է հատկացվել  դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին,  Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Հիշեցնենք, որ օլիմպիական ուղեգիր ունի   նաև Հայաստանի  Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

2022թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։

  • Կիսվել: