կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայաստանի 4 պատանի շախմատիստներ շարունակեցին հաղթարշավը Ռումինիայում

Հայաստանի 4 պատանի շախմատիստներ շարունակեցին հաղթարշավը Ռումինիայում

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարը հաղթանակով սկսած Հայաստանի 8 պատվիրակներից միայն չորսին հաջողվեց զարգացնել հաջողությունը:

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Սարգիս Վ.Սարգսյանը հաղթել է հյուսիսմակեդոնացի Դինո Տաբակովսկուն և այժմ 12 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Այսօր նախատեսված 3-րդ տուրում նա կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Իսիկ Սանի հետ: Տարիքային այս խմբում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 1,5 միավոր: Նրա հաջորդ մրցակիցը ավստրիացի Դանիել Կրիստոֆերիչն է:

Աղջիկների մինչև 18 տարեկանների առաջնությունում հաջող է մեկնարկել Մարիամ Մկրտչյանը, որը ընթացիկ տուրում հաղթեց իսպանուհի Լուսիա Ֆոյանային և վաստակեց իր 2-րդ միավորը: Նա այսօր կմրցի ֆրանսուհի Կամիլե Բլանկեի հետ: Այս խմբում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանը ունի 1,5 միավոր: 

Առաջնությունը երկու հաղթանակով են սկսել նաև կրտսեր տարիքային խմբերում հանդես եկող Էմին Օհանյանը (մինչև 16 տարեկան) և Անի Ավետիսյանը (մինչև 14 տարեկան):

  • Կիսվել: