ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստան շախմատի հավաքականը պարտվեց Ուկրաինային և մնաց առանց մրցանակի

Հայաստան շախմատի հավաքականը պարտվեց Ուկրաինային և մնաց առանց մրցանակի

Սլովենիայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց   Ուկրաինայի հավաքականին եւ զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավարությունից:

Հայաստանի հավաքականից ոչ-ոքի խաղացին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեցին։

Հայաստանի թիմը  մեծ շանս ուներ զբաղեցնելու մրցանակային 3-րդ տեղը։  Լեհաստանի և Իսպանիայի ընտրանիները հաղթանակ տարան վերջին տուրում և մեկ միավորով առաջ անցան հայ շախմատիստներից։

9 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 12 միավոր և որևէ մրցանակ չնվաճեց։

  • Կիսվել: