կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ

ՌԴ պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ

Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներն այսօր՝ երկուշաբթի, կժամանեն Ստամբուլ, որտեղ մարտի 29-30-ին ծրագրվում է Ուկրաինայի հետ ռազմական գործողությունները դադարեցնելու բանակցությունների հերթական փուլը։ Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը։

Պարբերականի տվյալներով՝ ռուսաստանցի պատվիրակներին տեղափոխող ինքնաթիռը Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում վայրէջք կկատարի Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին (15:00 Երևանի ժամանակով - խմբ.)։ Ուկրաինայի պատվիրակության ժամանման մանրամասները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների Ստամբուլում նախատեսված հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում

  • Կիսվել: