շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա 2022թ. մարտի 29-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Սա կլինի երկու թիմերի միջև երրորդ հանդիպումը: Առաջին անգամ երկու երկրների հավաքականները մրցել են 2002թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Օսլոյում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Երևանում 4:1 հաշվով հաղթել են նորվեգացիները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցություններն ընկերական ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այդ հանդիպումը, ամենայն հանավանակությամբ, կկայանա Երևանում՝ մարտի 25-ին:

  • Կիսվել: