շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գառնիկ Չոլակյանը փոքր ոսկի է նվաճել․ ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

Գառնիկ Չոլակյանը փոքր ոսկի է նվաճել․ ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

Ծանրամարտի Հայաստանի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Ալբանիայի Դուրես քաղաքում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը: Հայաստանն այս ստուգատեսում ունի 23 մասնակից:

Առաջինը մրցահարթակ են դուրս եկել Մ20 տարեկանների հավաքականի կազմում հանդես եկող 55 կգ քաշայիններ՝ Գառնիկ Չոլակյանը և Սեյրան Խուդանյանը։ Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում սանձելով 107 կիլոգրամանոց ծանրաձողը նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում անհաջողության է մատնվել։ Գառնիկը վնասվածք է ստացել և 3 անգամ չի կարողացել սանձել 130 կգ կշռող ծանրաձողը։

Սեյրան Խուդանյանը երկամարտի արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը։

 

  • Կիսվել: