ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն Ադրբեջանի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա։ Կմասնակցի Ադրբեջանը երևանյան մրցաշարին, թե ոչ, պարզ կդառնա մարտի 16-ին։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ  Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Նախապես մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ապահովել յուրաքանչյուր երկրի մարզիկների անվտանգությունը, որոնք  պատրաստ են Երևանում մասնակցել կայանալիք առաջնությանը»,-ասաց Հարությունյանը:

«Մասնակցության հայտի վերջնաժամկետ սահմանված է մարտի 16-ը` մինչև աշխատանքային օրվա ավարտը: Մենք կապահովենք մասնակիցների անվտանգությունը»,- իր հերթին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

  • Կիսվել: