շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վալերիկ Մովսիսյանը և Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր․ ծանրամարտի պատանեկան ԱԱ

Վալերիկ Մովսիսյանը և Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր․ ծանրամարտի պատանեկան ԱԱ

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը՝ 306 կգ (140+166) արդյունքով։ Մովսիսյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։

Հաջող է հանդես եկել նաև 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը։ Նա ևս դարձել է բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե մեդալներ է նվաճել։ Մարգարյանը երկամարտում ցույց է տվել 300 կգ արդյունք։
Հիշեցնենք՝ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, իսկ 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։

  • Կիսվել: