ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ Հայաստանի հավաքականների կազմը

Հայտնի է Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ Հայաստանի հավաքականների կազմը

Հայտնի է, թե Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ինչ կազմով կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
 
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցահարթակ դուրս կգան Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
 
Կանանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Մերի Միսակյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Տաթև Հակոբյանը և Աննա Ամրոյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։
 
Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Փաշիկ Ալավերդյանի, իսկ կանանց հավաքականը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ:
 
Հիշեցնենք, որ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը:
 
Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու են եվրոպական 40 երկրի 380 մարզիկներ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: