ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Գաղտնիքը բացահայտված է. ինչու՞ Ծառուկյանը համաձայնեց մենամարտել 7-րդ համարի հետ

Գաղտնիքը բացահայտված է. ինչու՞ Ծառուկյանը համաձայնեց մենամարտել 7-րդ համարի հետ

MMA-ի հայտնի լրագրող Արիել Հելվանին նոր մանրամասներ է հայտնել Արման Ծառուկյանի (23-3) և Մաուրիսիո Ռուֆիի (14-2) սպասվող մենամարտի վերաբերյալ, գրում է armsport.am-ը:

«Ոչ ոք չէր սպասում, որ Արմանը կմենամարտի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուֆիի հետ։ Ինչպես ինձ փոխանցել են՝ UFC-ի ղեկավարությունն Արմանին վստահեցրել է, որ այս դիմակայությունում հաղթանակի դեպքում նա երաշխավորված տիտղոսային մենամարտ կստանա»,- նշել է Հելվանին։

Արման Ծառուկյան — Մաուրիսիո Ռուֆի դիմակայությունը կլինի սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարի համագլխավոր իրադարձությունը։

Նշենք, որ 29-ամյա հայազգի մարտիկն այժմ ունի 5 անընդմեջ հաղթանակից բաղկացած տպավորիչ շարք։ Իր վերջին մենամարտում նա խեղդող հնարքով պարտության էր մատնել Դեն Հուկերին (24-14)։

 

  • Կիսվել: