չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՖԻՖԱ-ն կարող է փոխել ԱԱ-2022-ին մասնակցող հավաքականների հայտացուցակներում խաղացողների թիվը

ՖԻՖԱ-ն կարող է փոխել ԱԱ-2022-ին մասնակցող հավաքականների հայտացուցակներում խաղացողների թիվը

ՖԻՖԱ-ն կարող է փոխել 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների հայտացուցակներում խաղացողների թիվը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Նշվում է, որ կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել թիմերի կազմը 23-ից 26 խաղացողի: Հավաքականների մարզիչներն այս հարցը կքննարկեն ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը: ՖԻՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի մասնագետների կարծիքից հետո։

Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։

  • Կիսվել: