հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Ֆանտաստիկ նորամուտ. Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ալ-Ահլիի կազմում առաջին իսկ խաղում

Ֆանտաստիկ նորամուտ. Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ալ-Ահլիի կազմում առաջին իսկ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տպավորիչ նորամուտ է նշել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում, գրում է armsport.am-ը:

Առաջնության 2026/2027 մրցաշրջանի անդրանիկ տուրում Սպերցյանի նոր ակումբը՝ «Ալ-Ահլին», Էր Ռիյադի «Արքայազն Ֆեյսալ բին Ֆահդ» մարզադաշտում մրցում է «Ալ Դիրիայի» հետ։ Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր իր թիմի մեկնարկային կազմում և արդեն առաջին խաղակեսում աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։

Հանդիպման 25-րդ րոպեին Սպերցյանը գրավեց մրցակցի դարպասը՝ խփելով իր անդրանիկ գոլը սաուդյան ակումբի մարզաշապիկով։

 

 

Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» նախկին ավագի տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել էր հուլիսի 7-ին: Սպերցյանը ռուսական ակումբի ակադեմիայի սան է, որի հիմնական կազմում հանդես էր գալիս 2021 թվականից՝ անցկացրած 185 խաղում դառնալով 58 գոլի և 50 արդյունավետ փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: