Էդգար Բաբայանը Հայաստան-Էստոնիա խաղին չի մասնակցի (լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը բաց կթողնի Հայաստան-Էստոնիա խաղը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
"Էդգար Բաբայանը չի մասնակցի Հայաստան-Էստոնիա հանդիպմանը մրսածության պատճառով",- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ֆուտբոլային համդիպումը կայանալու է այսօր՝ սեպտեբերի 8-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։
Հանդիպումից առաջ վերջին մարզումը հավանքականն անցկացրել է երեկ։



