երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
 
Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները:
 
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում քվեարկության ավարտից հետո: Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը:
 
Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կպատասխանի լրագրողների հարցերին՝ ամփոփելով տարին:
 
Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝
 
Ալեքսանյան Արթուր - հունահռոմեական ըմբշամարտ
Աղաջանյան Արամ - սամբո
Ամոյան Մալխաս - հունահռոմեական ըմբշամարտ
Ավագյան Կարեն - ծանրամարտ
Բաչկով Հովհաննես - բռնցքամարտ
Գալստյան Սլավիկ - հունահռոմեական ըմբշամարտ
Գասպարյան Սամվել - ծանրամարտ
Գյուրջյան Լիանա - ծանրամարտ
Դանիելյան Էլինա - շախմատ
Դավթյան Արթուր - սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ - ծանրամարտ
Կարապետյան Անդրանիկ - ծանրամարտ
Հակոբյան Արթուր - սամբո
Հարությունյան Արսեն - ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Արսեն - ծանրամարտ
Մարտիրոսյան Սիմոն - ծանրամարտ
Մհեր Մերջանյան - սամբո
Մինասյան Գոռ - ծանրամարտ
Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ
Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ
Մնացականյան Արմեն - սամբո
Չալոյան Դավիթ - բռնցքամարտ

  • Կիսվել: