հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2021 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդյունքում նվաճվել է 199 մեդալ. ԿԳՄՍ նախարար

2021 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդյունքում նվաճվել է 199 մեդալ. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍՆ-ում ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ գիտության բնագավառում լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել. գիտության բյուջեն ավելացել է շուրջ 85 տոկոսով:

«Մեր գիտնականները, որոնք պրոդուկտիվ և էֆեկտիվ աշխատում են, ստանում են գիտական պրոդուկտներ, նրանց աշխատավարձերը մինչև 3 անգամ կարող է բարձրանալ: Գիտության կոմիտեն մշակել է այդ մոտեցումները. սա շատ կարևոր է, որովհետև մեր գիտնականներն իրոք պետք է մոտիվացվեն նաև այդ ֆինանսավորման միջոցով, որպեսզի մեր գիտական կոլեկտիվները նվիրված ձևով զբաղվեն գիտությամբ»,- ասաց Դումանյանը:

Նա անդրադարձավ նաև սպորտի ոլորտի նվաճումներին:

«2021 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդյունքում նվաճվել է 199 մեդալ, որից 55-ը՝ ոսկե, 57-ը՝ արծաթե և 87-ը՝ բրոնզե»,- հայտնեց նախարարը:

  • Կիսվել: