երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում է

Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային (+92 կգ) կարգի Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 3։2 հաշվով հաղթեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին։

Գյումրեցի մարզիկը առաջին ռաունդում պարտվում էր։ Երկրորդ ռաունդում նա կարողացավ հավասարեցնել մենամարտի ընթացքը, իսկ երրորդ ռաունդում ֆիզիկական գերազանց պատրաստականության շնորհիվ բեկեց մենամարտի ընթացքն ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալը աշխարհի առաջնությունում։

Հավելենք, որ ուզբեկ բռնցքամարտիկը գերծանր քաշային կարգում աշխարհի լավագույն տասնյակում է։

Կիսաեզրափակիչում Դավիթ Չալոյանը մենամարտելու է ադրբեջանցի Մոհամադ Աբդուլաևի հետ։
Այսօր ավելի ուշ՝ ժամը 22։00-ի սահմաններում քառորդ եզրափակիչ գոտեմարտը կանցկացնի Հովհաննես Բաչկովը։

  • Կիսվել: