Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել Եվրոպայի գավաթի գրան պրի եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Աշխարհի բրոնզե մեդալակիրը հաղթել է նաև անգլիացի Աչուշին Քլինթոնին:
«Եզրափակիչի ուղեգրի համար մենամարտի առաջին ռաունդը լավ չստացվեց Չալոյանի համար: Նա զիջեց 2:3 հաշվով, բայց հաջորդիվ հավաքվեց ու 2-րդ ռաունդում հաղթեց 4:1 հաշվով: Չալոյանը վերելքով անցկացրեց նաև 3-րդ ռաունդն ու առավելության հասավ 5:0 հաշվով»,-նշել են ֆեդերացիայից։
Նշենք, որ Եվրոպայի գավաթի գրան պրին ընթանում է Չեխիայում։



