ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից և արդեն մարզվում է

Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից և արդեն մարզվում է

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո վերսկսել է անհատական մարզումները:

«Ինձ ավելի շատ ճնշում էր ոչ այնքան վարակակիր լինելու փաստը, այլ ինչ-որ մեկին վարակելու ներշնչանքը։ Հուրախություն բոլորիս՝ չէի վարակել ընտանիքիս անդամներից ոչ մեկին»,-ասել է նա և հավելել, որ իրեն արդեն շատ լավ է զգում և սկսել է մարզումները:

  • Կիսվել: