երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Չեռնոմորեցի լավագույն ֆուտբոլիստ

Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Չեռնոմորեցի լավագույն ֆուտբոլիստ

«Չերնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է թիմի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավագիմյանն ընթացիկ մրցաշրջանում ուկրաինական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը շուտով տեղափոխվելու է ուկրաինական մեկ այլ ակումբ՝ «Ալեքսանդրիա»։

  • Կիսվել: