երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024

Արսեն Զախարյանը մոտ է «Լացիո» տեղափոխությանը. Ջանլուկա Դի Մարցիո

Արսեն Զախարյանը մոտ է «Լացիո» տեղափոխությանը։ Հռոմեական ակումբը «Դինամոյի» հետ համաձայնեցրել է կիսապաշտպանի տրանսֆերը 10 մլն եվրոյի դիմաց, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: Մոսկվացիները կարող են նաև ստանալ 4 միլիոն եվրո բոնուսների տեսքով:

«Լացիոն» բանակցություններ է վարում նաև կիսապաշտպան Դաիթի Կամադայի հետ, ով «Այնտրախտից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի: Իտալական ակումբը պետք է ընտրություն կատարի ֆուտբոլիստներից միայն մեկին վրա։ Դա պայմանավորված ԵՄ-ն չներկայացնող ֆուտբոլիստների համար նախատեսված սահմանաչափով։

Առաջիկայում «Լացիոն» որոշում կկայացնի, թե այդ ֆուտբոլիստներից ում տրանսֆերը կիրականացնի:

  • Կիսվել: