երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լացիո

Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լացիո

Արսեն Զախարյանը «Դինամոյից» չի տեղափոխվի «Լացիո», հայտնում է Спорт-Экспресс-ը, փոխանցում է ArmSport.am-ը։

– Ճի՞շտ է, որ Զախարյանի տեղափոխությունը «Լացիո» չի կայանա։  

«Այո,  դա այդպես է»,- ասել է «Լացիոյի» մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին։ 

Ավելի վաղ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել էր, որ ակումբները պայմանավորվել են Զախարյանի տրանսֆերի շուրջ 10+4 միլիոն եվրոյի դիմաց։ Հաղորդվում էր, որ գործարքին հավանություն չի տվել «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։

Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում 3 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

 

  • Կիսվել: