կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել ․ «Ռեալ Սոսյեդադը» մանրամասներ է ներկայացրել

Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել ․ «Ռեալ Սոսյեդադը» մանրամասներ է ներկայացրել

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը փոխարինվել է ձախ սրունքի ոլորման պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իսպանական ակումբի մամուլի ծառայությունից։
Հունվարի 27-ին կայացած «Ռայո Վալեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման 29-րդ րոպեին ռուս կիսապաշտպանին փոխարինել է Բրայս Մենդեսը։
 
«Զախարյանը ստիպված է եղել փոխարինել ձախ կոճի սալջարդի պատճառով: Ապաքինման ընթացքի մասին տեղեկություն կհաղորդենք ավելի ուշ»,- գրում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
 

  • Կիսվել: